-
14.01.2020|
23:20
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպել են ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, քննարկվել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:
-
14.01.2020|
23:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը:
-
14.01.2020|
23:18
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հեռացել է Մոսկվայից՝ հրադադարի համաձայնագիր չստորագրելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ՝ գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին:
-
14.01.2020|
23:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Աներևակայելի, պարզապես՝ աներևակայելի: «Հարստացիր և հարստացրու»-ն գործողության մեջ»։
-
14.01.2020|
23:17
Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հոդված է հրապարակել Հայաստանի մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
-
14.01.2020|
23:15
Այսօր ՀՀ-ում ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1,5 տոկոս է, իսկ աղքատության ցուցանիշը 24 տոկոսից ցածր չէ՝ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է Հրանտ Բագրատյանը։
-
14.01.2020|
23:14
Tert.am-ի տեղեկություններով այսօր Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել «Ռոզա-Անի» ՍՊԸ տնօրեն Տարոն Թովմասյանը, ով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք է տվել իր ընկերության նկատմամբ սահմանված 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու համար։
-
14.01.2020|
23:13
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է. «Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքների համար, որոնք իրենց մոտ սովորության են վերածվել։
-
14.01.2020|
23:11
Tert.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փակել ոչ միայն Մարալիկի ծննդատունը, այլև Արագածոտնի մարզի Արագած, Արտենի, Ծաղկահովիտ համայնքների և Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատները: